ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, որը կողմնակից է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, հայտարարել է, որ ԱԺ կանոնակարգում շտկումների ընդունումով, որը փաստացի խոչընդոտում է խորհրդարանի լուծարումը և արտահերթ ընտրությունների անցկացումը, միևնույն է` հանրապետականները չեն լուծի իրենց խնդիրները։
Նրա խոսքով` Սահմանադրությունն ասում է, որ եթե 14 օրվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չընտրի, այն կլուծարվի օրենքի ուժով։ Շտկումները ոչ մի ուժ չունեն։
Որպեսզի օրենքը դառնա օրենք, այն պետք է ստորագրվի։ Անհրաժեշտ են ընթացակարգեր։ Մարուքյանը կարծում է, որ Սահմանադրությունը նախկինի նման նախատեսում է խորհրդարանի լուծարում և արտահերթ ընտրությունների անցկացում։ Նա նշում է, որ օրենքն ընդունվել է բազմաթիվ տեխնիկական խախտումներով։ Ուղիղ հեռարձակում չի եղել, լրագրողներին թույլ չեն տվել մտնել նիստերի դահլիճ։
Նույն խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Հանրապետականներին ավազակախումբ է անվանել։ Նա հավելել է, որ հաղթանակը ժողովրդից չեն խլի։