Ի հեճուկս Փաշինյանի կոչերի խորհրդարանն ընդունեց աղմկահարույց օրինագիծը

Փաշինյանը չի կարող միանձնյա որոշմամբ լուծարել խորհրդարանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ–ն անցկացրել է արտահերթ նիստ։ Ի հեճուկս սահմանված կարգի` նիստը չի հեռարձակվում ռադիոյով, համացանցով և նույնիսկ ներքին խորհրդարանական կապով։

Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կրկին փողոց է հանում

Ազգային ժողովն արտահերթ նիստում, երկրորդ և վերջնական ընթերցմամբ, 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այսպիսով` Փաշինյանի ծրագրերը` խորհրդարանը շրջանացելով արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու, ձախողվեցին։

Նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: «Ելք» դաշինքի ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը։

Հիշեցնենք՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում ՀՀԿ խմբակցության առաջարկած փոփոխություններն այսօր ԱԺ-ում բուռն քննարկման առիթ դարձան, մասնավորապես` վարչապետի չընտրվելու դեպքում խորհրդարանը ցրել- չցրելու ենթատեքստի շուրջ: Նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը հատուկ հիշեցրեց, որ նախագիծը ներկայացվել էր 6-7 ամիս առաջ` դեռ մարտ- ապրիլ ամիսներին: Սակայն վերջին շաբաթվա ընթացքում` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելուց առաջ, դրանում որոշ փոփոխություններ են արվել: