ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի դիմաց ընթացող հանրահավաքի բեմից հայտարարեց, որ գնում է ԱԺ բանակցությունների։
«Այս ընթացքում ո՛չ մի թուփ, ո՛չ մի ավտոմեքենա, ո՛չ մի տերև և ոչ մի պատգամավոր չպետք է տուժի կամ վնասվի»,–նշեց նա։
Վարչապետը նաև ընդգծեց, որ կառչած չէ իր պաշտոնից և շուտով հրաժարական կտա, որպեսզի հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կրկին ընտրվի։
Ակցիայի մասնակիցները փորձում էին ներխուժել Ազգային ժողով, բայց պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը կասեցրին նրանց ընթացքը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն 67 կողմ ձայնով 2–րդ ընթերցմամբ ընդունել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում: