Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կրկին փողոց է հանում

ՀՀ վարչապետը ժողովրդին հորդորեց հավաքվել Դեմիրճյան և Բաղրամյան պողոտաների մոտ և բողոքի խաղաղ ակցիա իրականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կրկին փողոց է հանում։

Այս մասին նա հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով։

Այս նախագծին կողմ քվեարկողները քաղաքական պատերազմ կհայտարարեն ժողովրդին. Փաշինյան

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկություն տարածվեց, որ ՀՀԿ–ն այսօր ժամը 19։30 արտահերթ նիստ է հրավիրել` հայտնի նախագիծը քննարկելու համար։

Բոլորիդ կոչ եմ անում հենց հիմա հավաքվել ԱԺ–ի մոտ։ Նաև այն պատգամավորներին, որոնք չեն համարում, որ պիտի դուրս գան ժողովրդի իշխանության դեմ, կոչ եմ անում չգնալ ԱԺ և չքվեարկել այդ խայտառակ նախագծի օգտին»,–ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը ժողովրդին հորդորեց հավաքվել Դեմիրճյան և Բաղրամյան պողոտաների մոտ և բողոքի խաղաղ ակցիա իրականացնել։

Հիշեցնենք՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում ՀՀԿ խմբակցության առաջարկած փոփոխություններն այսօր ԱԺ-ում բուռն քննարկման առիթ դարձան, մասնավորապես` վարչապետի չընտրվելու դեպքում խորհրդարանը ցրել- չցրելու ենթատեքստի շուրջ: Նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը հատուկ հիշեցրեց, որ նախագիծը ներկայացվել էր 6-7 ամիս առաջ` դեռ մարտ- ապրիլ ամիսներին: Սակայն վերջին շաբաթվա ընթացքում` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելուց առաջ, դրանում որոշ փոփոխություններ են արվել: