Հուսով եմ` համաձայնության կգանք. Փաշինյանը բանակցում է ԱԺ ուժերի հետ

Премьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн
Փաշինյանը լիահույս է, որ իր հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. «Հայաստանում փակ դռներ չկան, և չեն կարող լինել»։ Խորհրդարանի դիմացի հանրահավաքից ԱԺ մտած լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով` ինչպես մտաք ԱԺ հարցին։

Премьер-министр Никол Пашинян перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн
Փաշինյանը հայտարարում է, որ առաջիկայում հրաժարական կտա

Մինչև ԱԺ նախագահի հետ հանդիպումն ու քննարկումը, ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ իրենք համաձայության կգան արտահերթ ընտրությունների համար։ «Հուսով եմ` իմ հրաժարականից հետո իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի` մարդկանց չբորբոքելու համար։ Վատ չի լինի, որ համաձայնագիր ստորագրենք»,–ասաց Փաշինյանը։

Պատասխանելով ընտրությունների հավանական ժամանակահատվածի մասին հարցին` Փաշինյանն ասաց, որ կարծես ընտրություններն ավելի շուտ են կկայանան, քան դեկտեմբերի 15–ը, բայց բոլոր որոշումները կկայացվեն իրավիճակին համապատասխան։