Փաշինյանը խորհրդարանի հետ չպետք է խոսի սպառնալիքների լեզվով. Աշոտյան

Փաշինյանը պահանջում է արտահերթ ընտրություններ` առանց խորհրդարանի հետ համաձայնեցման։ Խորհրդարանը հակամիջոցների դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Կառավարությունը խորհրդարանի հետ չպետք է խոսի սպառնալիքների լեզվով։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Այսօր խորհրդարանն ընդունել է կանոնակարգում փոփոխությունների նախագիծը։ Օրինագիծը պաշտպանում է խորհրդարանը լուծարումից վարչապետի հրաժարականի դեպքում։

Ի հեճուկս Փաշինյանի կոչերի խորհրդարանն ընդունեց աղմկահարույց օրինագիծը

«Քաղաքական երկխոսությունը չի կարող կազմակերպվել շանտաժի, ճիչերի և սպառնալիքների լեզվով։ Այս օրերին և շաբաթներին դուք կարող էիք տեսնել նման բան հակառակ կողմից։ Մենք չենք այրում կամուրջները մեր ընդդիմախոսների հետ բանակցությունների համար, հակառակը` բարենպաստ մթնոլորտ ենք ստեղծում դրա համար», – ասաց Աշոտյանը։

Անհրաժեշտ է ցույց տալ, որ քաղաքական բանավեճերը չպետք է վերածվեն ֆիզիկական դիմակայության, հավելեց պատգամավորը։

«Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է լեզու գտնել խորհրդարանի և հասարակության հետ։ Եթե նա ցանկանում է ապահովել քաղաքակիրթ գործընթաց օրենքի շրջանակում, ապա շատ կարևոր է հանգստացնել մարդկանց», – հայտարարեց Աշոտյանը։

Նշենք, որ օր նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: «Ելք» դաշինքի ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը։

Օրինագիծն առաջացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրուկ բողոքը։ Նա այն անվանել է «հակահեղափոխական»։ Փաշինյանի կողմնակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում  խորհրդարանի շենքի մոտ։