ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբեր — Sputnik. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով առաջիկա օրերին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Այսպիսով՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 3-ը` ժամը 1:30 (2 ժամով) արգելվելու է երթևեկությունը Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում:
Ազատության պողոտան՝ Ազատության պողոտա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան —Կորյունի փողոցների խաչմերուկ:
Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին:
Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ:
Ամիրյան փողոցը:
Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ:
Հանրապետության փողոցը՝ Բուզանդի փողոցի խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա:
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ:
Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ: