Ամուսնու հետ վիճելուց հետո կինը վնասել է իրեն

Այս գիշերը «911» ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ կինը սուր գործիքով վնասել է իրեն: Կնոջը ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 30-ի գիշերը, ժամը 23:20-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի բնակարաններից մեկի բնակիչը սուր ծակող գործիքով (դանակ կամ մկրատ) վնասել է իրեն. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնած փրկարարների խումբը պարզել է, որ ինքնավնասման պատճառը ամուսնու հետ ունեցած վիճաբանությունն է:

28-ամյա կինը ՌԴ քաղաքացի է: Նրան ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։