ՌԱԴԻՈ

Վերանյան. «Հրադադարի ռեժիմի պահպանման խոսակցություններ միշտ են եղել»

Sputnik Արմենիայի եթերում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը մեկնաբանում է Փաշինյան-Ալիև զրույցի բովանդակությունը:
Sputnik
Կարեն Վերանյան

Ալիևը բազմիցս է նշել, որ իրենք կողմ են խաղաղության և չեն ուզում, որ հարցը լուծվի ռազմական ճանապարհով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը:

«Այլ բան է հայտարարությունը, այլ բան՝ իրականությունը. մենք բազմիցս տեսել ենք, որ Ալիևը մշտապես խախտում է այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հայկական կողմի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ», — հիշեցրեց Վերանյանը:

Հիմնվելով անցյալի դառը փորձի վրա փորձագետը հակված է այս վերջերս ձեռք բերված «պայմանավորվածությունն» էլ ընդունել ֆորմալ հայտարարությունների պես: