Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը հանդիպեցին սրճարանում. տեսանյութ

Հանդիպումը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակին հարակից բացօթյա սրճարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ այսօրվանից սկսում է հանդիպումներն Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու  հարցը և առաջինը հանդիպելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с главой парламентской фракции РПА Ваграмом Багдасаряном

Վարչապետն ասել էր, թե «վերջին ամիսները ցույց են տվել, որ խորհրդարանում առնվազն վստահելի իրավիճակ չկա»։

«Քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն եղել, տնտեսությունը, բիզնեսը շունչը պահած սպասելու են, մինչև ինչ-որ միջնաժամկետ հեռանկար երևա», — ասել էր Փաշինյանը։

Նա հույս էր հայտնել, որ քաղաքական ուժերն այս հարցում կգան համաձայնության և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի: