Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի

Հայ ֆուտբոլիստն այս որոշումը կայացրել է անվտանգության նկատառումներից ելնելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմասնակցել ադրբեջանական «Ղարաբաղ» թիմի հետ խաղին, որը նախատեսված է Բաքվում։ Twitter-ում այս մասին գրել է ESPN-ի թղթակից Մաթիաս Կարենը։

«Ղարաբաղ»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 4-ին:

«Ասում են` Մխիթարյանը չի մեկնի Բաքու` «Ղարաբաղի» դեմ խաղին։ Նա անձամբ է այդ որոշումը կայացրել` ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտը»,- գրում է նա։

​Նշենք, որ Մխիթարյանը հրաժարվել էր Բաքու մեկնել նաև 2015 թվականին, երբ դեռ խաղում էր «Բորուսիայում»։