Մաեստրոն սովորեցրել է բոլորիս մարդասիրություն, հայրենասիրություն և արդարություն. Մարության

Երևանի նորընտիր քաղաքապետը անդրադարձել է Շառլ Ազնավուրի մահվան տխուր լուրին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 Հոկտեմբեր — Sputnik. Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից. սա, իհարկե, մեծ կորուստ է Շառլ Ազնավուրի արվեստի երկրպագուների համար ամբողջ աշխարհում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ամենից առաջ սա մեծ կորուստ է համայն հայության համար, քանի որ մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս սովորեցրել է բոլորիս, թե ինչ է մարդասիրությունը, հայրենասիրությունը և արդարությունը: