ԱԺ–ն կքննի գազի ու էլեկտրաէներգիայի գները

Խորհրդարանում հերթական քննիչ հանձնաժողովն է ստեղծվում։ Այն կուսումնասիրի գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ–ն կստեղծի հերթական քննիչ հանձնաժողովը։ Նման առաջարկով է հանդես եկել խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը։

Ըստ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության` հանձնաժողովը կքննի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը։

Քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին որոշման նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստում։

Նշենք, որ որոշման ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի ձայնը։