Արմավիրի Ոսկեհատ գյուղում երիտասարդ տղայի դի են հայտնաբերել` գլխին հրազենային վնասվածքով

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Արմավիրի մարզում այսօր երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել` գլխին ստացած հրազենային վնասվածքով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հոկտեմբերի 1-ին, ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող գոմերի մոտ երիտասարդ տղայի դի կա:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են մոտ 21 տարեկան երիտասարդի դի՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են: