Ողբում ենք մեր ազգի հետ. Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը միանում է ցավակցություններին

Հայաստանի դեսպանությունն արձագանքեց Շառլ Ազնավուրի մահվան լուրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը Facebook սոցիալական ցանցի իր էջում ցավակցական գրառում է արել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

«Խորը ցավով տեղեկացանք մեծն Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Ողբում ենք մեր ամբողջ ազգի հետ միասին։ Հայ ազգի մեծագույն որդու հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ազնավուրը մահացել է այսօր` հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Մինչ այդ նա շրջագայում էր Ճապոնիայում։