Արզնու ձորից դուրս են բերել 65-ամյա քաղաքացու դին

Փրկարարներն Արզնու ձորից դուրս են բերել 65-ամյա քաղաքացու դին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. 65-ամյա քաղաքացու դին փրկարարները հանել են Արզնու ձորից։

Երեկ`սեպտեմբերի 30-ին, ժամը 20:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Արզնու ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնած փրկարար ծառայության հատուկ ջոկատը ձորից դուրս է բերել 1953 թ-ին ծնված Ա. Հ.-ի դին: