Երևանի ճանապարհային ոստիկանության պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրել Օսիպյանին

Նա դիմում է ներկայացրել Հայաստանի ոստիկանապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին դիմում է գրել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` Հակոբյանը ոստիկանապետին խնդրել է իրեն ազատել պաշտոնից:

Նշենք, որ նա այս պաշտոնում աշխատում էր 2015 թվականից։