Էստոնիայի մայրաքաղաքը օրիգինալ կերպով շնորհավորել է Երևանին` հոբելյանի առթիվ. լուսանկարներ

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ Տալլինի կենտրոնում սյուները ներկել են Հայաստանի դրոշի գույներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի –Sputnik. Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի կենտրոնում լապտերասյուները սեպտեմբերի 29-ին Հայաստանի դրոշի գույներով ներկվեցին։ Այս մասին հայտնում է Sputnik Էստոնիան։

Լեհաստանի անակնկալը Հայաստանին. տեսանյութ

Շնորհավորական ակցիա է տեղի ունեցել Ազատության հրապարակում։ Այսպես Էստոնիայի մայրաքաղաքը շնորհավորեց և նշեց Երևանի 2800-ամյակը։

Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Այն հիմնադրել է մ.թ.ա. 782 թվականին Ուրարտուի թագավոր Արգիշտի I–ինը։

Ավելի վաղ Թբիլիսիի հեռուստաաշտարակն ու Վարշավայի գիտության և մշակույթի պալատը նույնպես ներկվել էին հայկական եռագույնով։ Հիշեցնենք, որ Հայաստանը սեպտեմբերի 21-ին տոնեց Անկախության 27-ամյակը։ Իսկ հոկտեմբերին երկիրը կնշի Էրեբունի–Երևանի հիմնադրման 2800-ամյակը։