Մկաններ, գեղեցիկ մարմին, կրքոտ ժպիտներ. «մաչոների» պատճառով կանայք քնել չեն կարողանում

Թիկնեղ «մաչոները» անտարբեր չեն թողել համացանցի օգտատերերին։ Մեկնաբանությունները լի են կրքոտ և քնքուշ խոսքերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի –Sputnik. Մոդել և դերասան Նիք Բեյթմանն ու իր ընկերներ Ջո Վեիրը (Joe Weir), Ջես Դանֆին (Jesse Dunphy) և Մեթ Քոստվորթը (Matt Coatsworth) իրենց գեղեցկության, մուսկուլների, հաճելի արևայրուքով մարզած իրանի, կիսաէրոտիկ լուսանկարների շնորհիվ գրավել են միլիոնավոր բաժանորդների ուշադրությունն ու դարձել Instagram–ի և այլ սոցցանցերի աստղեր։

Տղաներն իրենց «Կանադացի բաժակի ընկերների թիմ» են անվանում, իսկ լուսանկարը մեկնաբանող աղջիկները նրանց «սեքսի մաչո», «կրքոտ տղաներ» և «մարդասպանների քառյակ» են կոչում։

Տղաներից ամենահայտնին Նիք Բեյթմանն է, և դա զարմանալի չէ` հաշվի առնելով մերկ մարմնով և անզուգական ժպիտով նրա սեքսուալ լուսանկարները։ Նա մոտ 6.6 մլն բաժանորդ ունի, և նրա յուրաքանչյուր գրառում 500 հազարից մինչև 1 մլն «լայքի» է արժանանում։ Հաճախ նրա լուսանկարներում քոթոթներ Ջոյին ու Քևին և ոչ պակաս գրավիչ երիտասարդ տղաների կարելի է տեսնել։ Վերջերս նաև` նրա դստերը` Չիսին։

Ջո Վեիրի մոտ ամեն ինչ ավելի պարզ է։ Նա ընդամենը 175 հազար բաժանորդ և մի քանի հազար «լայք» ունի։ Նա սիրում է ճանապարհորդել և ամեն քաղաքից, որտեղ լինում է, գոնե մեկ լուսանկար է հրապարակում։  Ջոն ավելի համեստ է, նա միայն իրանն է բացում, սակայն դա էլ բավական է, որպեսզի երկրպագուները կրքոտ մեկնաբանություններ գրեն. «Ինչ սեքսուալ ես», «Չեմ կարողանում քնել քո լուսանկարներից հետո»։

Չարաճճի «վատ» տղա Ջես Դանֆին գերադասում է ցուցադրել այն ամենն, ինչով օժտել է նրան բնությունը։ Նրան կարելի է տեսնել բազմազան և բավական տարօրինակ իրավիճակներում, սակայն գրեթե միշտ` կիսամերկ։  Անկախ դրանից նա այդքան էլ շատ բաժանորդներ չունի, ընդամենը` 81 հազար։ Մեկնաբանություններում իգական սեռի նրա բաժանորդները շատ ակտիվ են և հաճոյախոսություններ չեն խնայում` «Հիանալի տղա», «Օ, Աստված իմ, լեզուս պապանձվեց», «Ողջույն, ոսկե ձկնիկ»։

Ինչպես և ցանկացած շրջապատում, այս թիմում նույնպես համեստ տղա կա։ Մեթ Քոստվորթն է։ Նա ընդամենը 23 գրառում ունի, և հիմնականում դրանք ռոմանտիկ սելֆիներն են բնության ֆոնին, սակայն դա չի խանգարում նրան 64 հազար բաժանորդ ունենալ։ Նա թիմում ամենաերիտասարդն է, և հավանաբար, կոնկրետ տարիքի աղջիկների շրջանում` ամենասիրվածը։ Մեկնաբանություններում նրա երկրպագուհիները գրում են. «Ես լավ աղջիկ եմ, ամուսնացիր ինձ հետ», «Հաճելի տղա», «Կարծես թե, գտել եմ ապագա ամուսնուս», «Ինչ լավն ես, երիտասարդ»։