«Աստված նրանց առողջություն տա, թող շարունակեն». Փաշինյանը` Քոչարյանի դատական հայցի մասին

ՀՀ վարչապետը չի վախենում նախկին նախագահի կողմից ներկայացվող դատական հայցերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի –Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացվող հայցերը սովորական երևույթ են դարձել։ Այս մասին Փաշինյանն ասաց լրագրողներին` մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողից  նրա դեմ դատարան  հայց ներկայացնելը։

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել հանրորեն հնչած զրպարտությունից իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով։

«Ինձ համար դա սովորական երևույթ է։ Արդեն 25 տարի է Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս։ Աստված նրանց առողջություն տա ևս 25 տարի, թող շարունակեն», – ասաց Փաշինյանը։

Այն հարցին, թե արդյո՞ք նախկին նախագահները նրա վրա քաղաքական ճնշում են գործադրում, Փաշինյանը ծիծաղով պատասխանեց։

2008 թվականին նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվել էին ընդունել ԿԸՀ-ի տվյալներն ու դուրս էին եկել փողոց։ Ցուցարարների դեմ մարտական զենք էր կիրառվել, 10 մարդ մահացել էր։Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։