ՌԱԴԻՈ

Նազարյան. «Կեղտոտ փողերի դեմ պայքարն 1–ին հերթին ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին»

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է օֆշորային գոտիների գործարքների և դրանց վտանգավորության մասին։
Sputnik
Գրիգոր Նազարյան
Գրիգոր Նազարյան

«2000–ական թվականներից սկսած, պայմանավորված օֆշորային գոտիների գործարքների առանձնահատկություններով, պարբերաբար տեղի են ունենում բացահայտումներ, որոնք ուղղված են թափանցիկության ապահովմանը կամ կեղտոտ փողերի դեմ պայքարին»,–նկատում է մեր բանախոսը։

Նազարյանի խոսքով` կեղտոտ փողերի դեմ պայքարն 1–ին հերթին ուղղված է 21–րդ դարի մարտահրավերներից մեկի` ահաբեկչության դեմ պայքարին: Այս ամենի նպատակն է այդ չարիքի ֆինանսավորման կանխումը։