Աշոտ Հարությունյան
© Sputnik
«Իտալական տեխնոլոգիայով, իտալացի մասնագետների վերահսկողությամբ հաստոցներն այս պահին գործում են։ Հայ քաղաքացին ինքն անձամբ կարող է գնալ արտադրամաս և պատվիրել իր ուզած չափերով։ Մեր գյուղացին, ֆերմերը էլ չի սպասի դրսից թանկ մեքենա բերելուն։
Կարկտապաշտպան ցանցը կարելի է ունենալ անգամ տնամերձերում, փոքր հողատարածքներում, որ դրական արդյունքն ապահովված լինի։ Ինչպես թաղանթով պատում են վաղահաս բանջարեղենը, այնպես էլ կարող են ցանցով պատել և ապահովել իրենց բերքը կարկուտից տուժելուց։ Սրանց արդյունավետությունը 100 տոկոս է»,–հավաստիացնում է Հարությունյանը։
Նրա խոսքով` այս ցանցերի համար ընկերությունը տալիս է մինչև 20 տարվա երաշխիք։ Դրանք կարելի է կիրառել նաև պաշտպանության ոլորտում։