Սեպտեմբերի վերջին օրն անակնկալ կմատուցի՞ հայաստանցիներին. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն`աշնան երկրորդ ամիսը կմեկնարկի անձրևով, սակայն տեղումներ կգրանցվեն Հայաստանի առանձին հատվածներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ամբողջ տարածքում այսօր` հոկտեմբերի 30-ին, տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Ըստ կանխատեսումների` արդեն հաջորդ շաբաթվա սկզբին` հոկտեմբերի 1-ին և 2-ին անձրև կտեղա երկրի հյուսիսային շրջաններում:

Իսկ այսօր օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով:

Երևանում նույնպես այսօր տեղումներ չեն լինի։ Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կկազմի 30-32, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքություն։