«Yerevan Color Run». հարսի ու փեսայի, երիտասարդների և երեխաների գունավոր վազքը Երևանում

Sputnik

Sputnik Արմենիայի գունեղ ֆոտոշարքը ձեզ կպատմի, թե ինչպես է ընթացել այսօրվա միջոցառումը։

Երևանի քաղաքապետարանի կազմակերպած այս միջոցառման հիմնական նպատակն առողջ ապրելակերպի քարոզումն է, իսկ վազքի հասույթը օգտագործվում է բարեգործական նպատակներով։

«Yerevan Color Run»-ը Երևանում անցկացվում է 2015թ.-ից։ Նման վազքեր անցկացվում են աշխարհի շատ երկրներում` ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում և այլուր։