ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվայի մարզում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել. Ավտոմեքենային բախվելուց հետո ավտոբուսը կողաշրջվել է։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են ՆԳՆ մերձմոսկովյան գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ շրջված ավտոբուսը տեղափոխել է «Մագնիտ» խանութի աշխատակիցներին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ՌԴ ԱԻՆ կենտրոնական շրջանային կենտրոնի ներկայացուցիչը:
«Վթարը տեղի է ունեցել Մ-5 դաշնային ճանապարհի 129-րդ կիլոմետրում», — ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ տուժել է 8 մարդ, մահացածներ չկան: Մոսկվայի մարզի հարցերով ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից նույնպես հաղորդել են, որ ավտոբուսը տեղափոխել է առևտրի ցանցերից մեկի աշխատակիցներին: