ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Իրանի Կոհգիլույե և Բոյերահմեդ, Հյուսիսային Խորասան և Ալբորզ նահանգներում ալկոհոլային թունավորման պատճառով մահացել են 24 մարդ, ևս երեքի մոտ արձանագրվել է ուղեղի մահ: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով երկրի փրկարարական ծառայությանը:
Իրանի շտապ բժշկական օգնության ղեկավար Պիր Հոսեյն Կուլիվանդը հաղորդել է, որ «թունավորում» ախտորոշումով ընդունել են 290 մարդու, նրանցից 217-ին հոսպիտալացրել են, 15-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, մյուսներն արդեն դուրս են գրվել:
Հիշեցնենք, որ Իրանում արգելվում է ալկոհոլը, սակայն շատերը շրջանցում են այդ արգելքը։