ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Ինդոնեզիայում գրանցված երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 384-ի։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել է Տարերային աղետների չեզոքացման ազգային վարչության ներկայացուցիչը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ։ Զոհերի թիվը նա չի հստակեցրել։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել 48 զոհի և 356 տուժածի մասին, ընդ որոմ` նշվում էր, որ խոսքը վերաբերում է միայն Պալու քաղաքի մասին։
Նախնական տվյալով` զոհերի թվում ռուսներ չկան։
Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի է ունեցել երկրաշարժերի շարք, որոնցից ամենահզորը 7,5 մագնիտուդ ուժգնություն է ունեցել: Դրանց հետևանքով ցունամի է առաջացել: