Դաժան դեպք Արմավիրում. տղամարդը ծեծել է կնոջն ու 1 տարեկան երեխային. փոքրիկը մահացել է

Երիտասարդ տղամարդը կնոջն ու փոքրիկին ծեծել է հանդամասում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի հանդամասերից մեկում Գյումրի քաղաքի բնակիչ, 32-ամյա Ռուստամ Մանուկյանը ծեծել է իր կնոջը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Օվսաննա Գրիգորյանին, և 1 տարեկան որդուն՝ Արման Գրիգորյանին։

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երեխան մահացել է։

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։