Անհեթեթություն է. Էդուարդ Շարմազանովը հերքում է ՀՀԿ–ի հանրահավաքի մասին լուրը

ՀՀԿ մամուլի խոսնակը վստահեցնում է, որ կուսակցությունը հանրահավաք կազմակերպելու թեմա չի քննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անհեթեթություն է համարում մամուլում տարածված լուրն այն մասին, որ կուսակցությունը հանրահավաք է կազմակերպելու։

«ՀՀԿ-ում նման քննարկում չի եղել։ Հանրահավաքի մասին լուրերն անհեթեթություն են», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շարմազանովը։

Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, թե ՀՀԿ–ն մտադիր է հոկտեմբերի 15-ին հանրահավաք կազմակերպել։