ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Facebbok սոցիալական ցանցը երեկ` սեպտեմբերի 28-ին, օգտատերերին «ստիպում էր» կրկին մուտք գործել համակարգ։ Պատճառը բացատրել է տեղեկատվական հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Քանի որ էսօր արդեն ծիծիլյոն մարդ ա զանգել, սենց էլ գրեմ։ Էսօր լիքը մարդու Ֆեսյբուքը դուրս է քցել, մարդիկ ստիպված են եղել նորից մուտք կատարել։ Նույնը եղել ա մեսենջերի հետ։ Դա հաքերային հարձակում չի ձեր վրա, սա տեխնիկական հարց է, որը կոնկրետ ձեր հետ կապ չունի։ Վանեցյանից չի, կարճ ասած»,- Facebook սոցիալական ցանցում գրել է նա։
Գրառման վերջում նա ավելացրել է, որ գլոբալ հարձակում է եղել Facebook-ի օգտվողների վրա, բոլորին առանց զգուշացնելու դուրս են շպրտել, որպեսզի հաշիվները չկոտրեն։