Ինչպիսի եղանակ կլինի այս հանգստյան օրերին. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանգստյան օրերին Հայաստանի որոշ հատվածներում եղանակը կտաքանա, որոշ հատվածներում կցրտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում սեպտեմբերի 29-ի և 30-ին տեղումներ չեն կանխատեսվում։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում այսօր` սեպտեմբերի 29-ին, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 16-20, Կոտայքում` 24-26, Լոռիում` 18-20, Տավուշում` 20-25, Արագածոտնի նախալեռներում` 26-28, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռներում` 27-29, Սյունիքում` 20-23, Արցախում` 24-27 աստիճան տաքություն։

Այս հանգստյան օրերին տեղումներ չեն լինի նաև Երևանում։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 27-29, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքություն։