ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 29-ին, ժամը 08:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկում քաղաքացին վնասել է երակները. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Կ. Ա.-ն (1979 թ.) վնասել է երակները։
Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը՝ համապատասխան հոգեբանական աջակցություն: