Արցախյան դիրքապահների ուղղությամբ 3000 կրակոց է հնչել մեկ շաբաթում

Արցախի պաշտպանության նախարարության հրապարակած հերթական ամփոփագրից պարզ է դառնում, որ հակառակորդն ավելի քան 230 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3000 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: