Մնացականյանը ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահի հետ

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян встретился с главой Международной кризисной группы Робертом Малли (27 сентября 2018). Нью-Йорк
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Рубен Сафрастян
Բաքուն չի կարողանա երկար ձգձգել արցախյան բանակցությունները. Սաֆրաստյան

Նախարար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների, մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: