Ֆրանսիացի երգչուհի Zaz–ը կգա Հայաստան. ո՞ւմ նախաձեռնությունն է դա

Տեղեկությունը հաստատել է Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Երևանում այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա գալա համերգ, որի ընթացքում ելույթ կունենան տարբեր երկրների աստղեր, այդ թվում` ֆրանսիացի երգչուհի Իզաբել Ժեֆրուան, որը հայտնի է Zaz կեղծանունով։ Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։

Ազնավուրը շնորհավորել է Փաշինյանին. նա ուզում է տեսնել «Նոր Հայաստանը»

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը տեղի կունենա Երևանում 2018թ-ի հոկտեմբերի 11-12-ին` «Ապրել միասին» կարգախոսով։

Երգչուհու այցի մասին տեղեկությունը Facebook-ի իր էջում հաստատել է Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Zaz լսելու առաջարկը նվաստինս է»,– գրել է նա։

Հարցին, թե Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին ելույթ կունենա արդյոք աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Լաքոտը պատասխանել է, որ դա անակնկալ կլինի։

Նրա խոսքով` Ազնավուրը կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ։ Ֆրանսիացի դիվանագետն առաջարկել է մինչև գագաթնաժողովը վերհիշել շանսոնյեի երգերը։

Նշենք, որ Ազնավուրը երգել է Zaz-ի հետ և այդ երգերն անվանել «Զազնավուրներ»։