Պուտինը գրքից չէր բաժանվում Դուշանբեում. լուսանկարներ

Ռուսաստանի նախագահն ազատ րոպեներին գիրք է կարդացել փաստաթղթերի ստորագրման «ընդմիջումների» ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունն իր հետ Տաջիկստան է տարել։ Այս մասին հայտնում է Sputnik Տաջիկստանը։

Ռուսաստանի նախագահը ԱՊՀ երկրների առաջնորդների նիստի շրջանակում փաստաթղթերի ստորագրման արարողության ընթացքում պարբերաբար «Եվգենի Օնեգին» է կարդացել։ Սկզբում նա գիրքը դրել է իր ձախ կողմում, իսկ հետո, մի քանի ստորագրություններ դնելով, վերցրել է Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգինը» և թերթել էջերը։

Президент РФ Владимир Путин на заседании Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе

Երբ նոր փաստաթղթեր են բերել, նախագահը ստորագրել է և կրկին բացել գիրքը, մի քանի տող կարդացել, կրկին ստորագրել փաստաթղթերը, հետո նորից սկսել է կարդալ, փակել է գիրքը և ևս մի քանի տեղ ստորագրել։

Президенты России и Молдавии Владимир Путин и Игорь Додон на заседании Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе

Արարողության ավարտից հետո Պուտինի մոտ նստել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Ռուսաստանը նախագահը «Եվգենի Օնեգինը» մի կողմ է դրել։

Երբ Պուտինը հեռացել է սեղանի մոտից, գիրքը կրկին վերցրել է իր հետ։ Նրան մոտեցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրանք կարճատև շփում են ունեցել, Պուշկինի գիրքը մնացել է ՌԴ նախագահի ձախ ձեռքում։