ՌԱԴԻՈ

Դոյդոյան. «Իշխանափոխությունից հետո տեղեկատվության ազատության բացասական միտում նկատվեց»

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է իշխանության փոփոխությունից հետո հայաստանյան պետական մարմինների տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժիններում առկա վիճակը։
Sputnik
Շուշան Դոյդոյան

Այսօր խորհրդանշական օր է, աշխարհում նշվում է տեղեկատվության ազատության միջազգային օրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը։

«Կառավարության փոփոխությունից հետո մենք որոշակի բացասական տենդենց նկատեցինք այն կադրերի առումով, որոնք համալրեցին տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի աշխատանքը։ Ճիշտ է` լավ աշխատելու էնտուզիազմ ու ցանկություն ունեին, բայց չկար գիտելիքը` ինչպես լավ աշխատել»,- ասաց նա` հավելելով, որ բացասական արդյունքի է հանգեցնում նաև օրենքների չիմացությունն ու փորձի բացակայությունը։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» ամեն տարի այս օրը տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն է իրականացնում, որի ընթացքում պետական գերատեսչությունները պարգևատրվում են ինչպես ամենաբաց ու թափանցիկ, այնպես էլ ամենափակ աշխատանքի համար։