«Պուտինի հետ ունենք փոխըմբռնում. դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ համաձայն ենք»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հարաբերություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովին տեղի ունեցավ առանձնազրույց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և մենք քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների լայն շրջանակ: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ ափալ-թափալ, բայց ամենակարճ ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ»

Նա հիշեցրեց, որ ավելի վաղ հայտարարել էր, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք նման բարձր մակարդակի վրա չեն եղել:

«Հիմա կարող եմ ասել, որ ՌԴ նախագահի հետ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում: Դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի և ամենի վերաբերյալ համաձայն ենք, ոչ ամենևին»,-նշեց նա՝ հավելելով, որ այդ հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, կա աշխատանքային մթնոլորտ, կա մթնոլորտ՝ միմյանց ներքին գործերին չխառնվելու:

«Այն հարցերը, որոնց շուրջ լիարժեք համաձայնության չենք կարող հասնել այս պահին, քննարկման մթնոլորտում կշարունակվեն մնալ օրակարգում»,-ասաց նա: