«Ոչ ափալ-թափալ, բայց ամենակարճ ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպելու խնդրին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Ընդհանուր առմամբ գոհ եմ այս այցերից, և ինչպես պայմանավորվել ենք՝ արդեն վաղվանից կսկսենք զբաղվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար բանակցություններ, քննարկումներ սկսելով: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ալիևի հետ հրադադարի խախտումները կանխելու պայմանավորվածություն է ձեռք բերվել». Փաշինյան

Ըստ վարչապետի՝ կա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ: «Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, որովհետև, ըստ էության, ողջ միջազգային հանրության, ներդրողների համար այդ հանգամանքը կարևոր է, որպեսզի համոզվեն, որ կարող են գոնե միջնաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնել:

«Եթե կասկածներ հնչեն հանրության, ժողովրդի տեսակետի վերաբերյալ, կարծում եմ, որ մենք կմտածենք նաև այդ մասին, թե ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք այդ տեսակետները, սակայն արդեն եղած փաստերը բավարար են, որպեսզի պնդենք, որ ոչ ափալ-թափալ, բայց ամենակարճ ժամկետներում տեղի ունենան արտահերթ ընտրություններ, որպեսզի հետհեղափոխական ժամկետը հաղթահարենք, ու երկրի զարգացման հարցերը լինեն մեր օրակարգում»,-բացատրեց նա: