Գարիկ Մարտիրոսյանի կինը խինկալի է պատրաստում. տեսանյութ

Հանրահայտ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել, թե ինչպես է պետք խինկալի պատրաստել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, վրացական խինկալի պատրաստելու հմտությունները ցուցադրել է Instagram-ում։

Նրա գրառումը հազարավոր like-երի է արժանացել:

 

Ավելի վաղ նա նաև հայկական տոլմա էր եփել։

Ժաննան և Գարիկը Հայաստան էին եկել Comedy Club փառատոնի շրջանակում։ Ժաննան կարմիր գորգով անցել է սև գեղեցիկ զգեստով և հետաքրքիր գլխաշորով։ Նա պատմել է, որ Գարիկ Մարտիրոսյանը մի քանի ամիս չի կերել։ Երգիծաբանի կինը հայտարարել է, որ ամուսինն ուզում էր հնարավորինս լավ ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար և դրա համար առավելագույն ջանքեր է գործադրել։