Շատրվանի մոտ լուսանկար և ողջույններ. ԱՊՀ երկրների առաջնորդները հավաքվել են Դուշանբեում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ է մասնակցում ԱՊՀ երկրների առաջնորդների խորհրդի նիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարները Համագործակցություն պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը սկսել են «Սոմոն» պալատում։

Նիստին մասնակցում են նաև ՀՀ վարչապետը, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի նախագահներն ու Թուրքմենստանի փոխվարչապետը։

Կառավարական նստավայրի ծառուղում առաջնորդներին դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Այնուհետև այգու շատրվանի մոտ լուսանկարվելու արարողությունն է տեղի ունեցել։

Заседание Совета глав государств СНГ в Душанбе

Լուսանկարվելուց հետո պատվիրակությունների ղեկավարները մտել են ներս` պետությունների ղեկավարների խորհրդի նիստը սկսելու համար։

Լուսանկարվելու արարողությունից հետո Պուտինը մի քանի բառ է փոխանակել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ, այնուհետև նիստերի դահլիճի ճանապարհին զրուցել է Տաջիկստանի և Ղազախստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնի և Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Գագաթնաժողովի մեկնարկին Ռահմոնը հակիրճ ամփոփել է Տաջիկստանի նախագահությունը ԱՊՀ-ում, հնչեցրել է խորհրդի օրակարգի կետերը։ Նա հատուկ ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն առաջին անգամ է մասնակցում խորհրդի նիստին։

«Բոլոր ներկաների անունից կցանկանայի սրտագին ողջունել ձեզ որպես ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի անդամ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ», — ասել է Ռահմոնը։

Նեղ ձևաչափով նիստը շարունակվել է մամուլի համար փակ ռեժիմում։

Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են տնտեսական, իրավապահ, ռազմական և մշակութային ու մարդասիրական ոլորտներում ԱՊՀ երկրների գործակցության զարգացման հարցերը։