Փաշինյանն ու Պուտինը կարճ զրույց են ունեցել գագաթնաժողովի շրջանակում

Փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտին Պուտինը մի քանի խոսք է ասել ՀՀ վարչապետին, իսկ վերջինը գլխով է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ զրուցել են ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։

Շատրվանի մոտ լուսանկար և ողջույններ. ԱՊՀ երկրների առաջնորդները հավաքվել են Դուշանբեում

Փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտին Պուտինը մի քանի խոսք է ասել ՀՀ վարչապետին, իսկ վերջինը գլխով է արել։ Ի պատասխան Ռուսաստանի առաջնորդը ևս գլխով է արել։ Փաշինյանը որոշել է հեռանալ, բայց քայլ անելուց հետո վերադարձել է ՌԴ նախագահի մոտ, ու վերջինը ևս մի քանի բառ է փոխանակել ՀՀ վարչապետի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, քննարկվում է Հայաստան Պուտինի հավանական այցը, ամենայն հավանականությամբ այն կկայանա 2019 թվականին։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների հետ Տաջիկստանի գյուղմթերքի ու ազգային ուտեսների ցուցահանդեսին միրգ ու բանջարեղեն է համտեսել։ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ավելի ուշ է ժամանել, երբ ԱՊՀ երկրների մյուս առաջնորդներն արդեն սեղանի շուրջ նստած են եղել, և նա յուրաքանչյուրի ձեռքը սեղմելով ողջունել է նրանց։