Բաղդադում սպանել են գեղեցկության մրցույթի հաղթողին. նա միլիոնավոր բաժանորդներ ուներ

Աղջկան վերքերով հիվանդանոց են տեղափոխել, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Բաղդադում սպանել են մոդել, բլոգեր և 1972 թվականից հետո գեղեցկության ազգային մրցույթի առաջին հաղթող Տարա Ֆարեսին։ Այս մասին հայտնում է Kurdistan24 –ը` հղում անելով երկրի ՆԳՆ–ին։

Սպանությունը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 27-ին։ Ֆարեսին սպանել են իր անձնական ավտոմեքենայում։ Իրաքի իրավապահների տվյալներով` նրան վրա կրակել են երեք անգամ։ Գնդակի երկու հարվածը գլխին է եղել, ևս մեկը` կրծքին։

 

Globo–ի աղբյուրների համաձայն` Ֆարեսին սպանությունից առաջ պատանդ էին վերցրել։

Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը։

Ավելի քան 2.6 մլն բաժանորդ ունեցող մոդելի Instagram–ում նրա մահից հետո սև–սպիտակ լուսանկարով գրառում է արվել։

2015 թվականին Տարա Ֆարեսը Բաղդադի գեղեցկության թագուհու տիտղոսն է նվաճել, նույն տարում «Միսս Իրաք-2015» դարձել։ Նա բնակվում էր Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում։

 

Աղջիկը հայտնիություն է ձեռք բերել երկրում` դառնալով նորաձև ապրանքանիշերի դեմքը։ Ընդ որում` սոցցանցերում նրա գրառումները իրաքյան հասարակության շրջանում վեճեր էին առաջացնում։

Միջադեպի մասին տեղեկություն տարածելով` տեղի մի շարք ԶԼՄ–ներ հիշեցնում են, որ Իրաքում ավելի վաղ հայտնաբերվել են գեղեցկության սրահի տիրոջ և ֆեշն փորձագետի մարմինները, որոնք մահացել են առեղծվածային հանգամանքներում։