Արթուր Վանեցյանն իր ընտանիքը երկրից դուրս է հանել. «Իրատես»

Պաշտոնյան նեղ նաև շրջապատում դժգոհել է, որ շատ դժվար է ստանձնել մի գործ է, որը կարող է իր և իր մերձավորներին լուրջ գլխացավանք պատճառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. «Իրատես» թերթը գրում է. «Հայտնի գաղտնալսումից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իր ընտանիքի անվտանգության հետ կապված խնդիրներ կան։

Ավելի ուշ պարզվեց, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական առանձնատուն, քանի որ, ըստ պաշտոնյայի, իր եւ իր ընտանիքի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է:

Իրականում, ըստ որոշ տեղեկությունների, արդեն մի քանի ամիս է Արթուր Վանեցյանն իր ընտանիքը, երեխաներին երկրից դուրս է հանել՝ չեզոքացնելու համար նրանց սպառնացող վտանգը։ Պաշտոնյան նեղ նաև շրջապատում դժգոհել է, որ շատ դժվար գործ է ստանձնել, ինչը կարող է իր և իր մերձավորներին լուրջ գլխացավանք պատճառել»: