Լրատվական գործակալությունը դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կնոջ թերթին

«Հայկական ժամանակին» ներկայացվել է 200 հազար դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. News.am-ը  դատի է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին: Այս մասին գրում է Armtims.com-ը` նշելով, որ դատական տեղեկատվական համակարգից են տեղեկացել, որ գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանին:

Նշվում է, որ հայցի համար հիմք է հանդիսացել «ՀԺ»-ի հրապարակած «Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը» վերտառությամբ հոդվածը:

Հայցվորը համարում է, որ News.am-ի վերաբերյալ հոդվածում տեղ գտած մի շարք արտահայտություններով, ինչպես նաև հոդվածի վերնագրով վնաս են հասցրել իրենց գործարար համբավին: «Հայկական ժամանակին» ներկայացվել է 200 հազար դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջ: