Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունենում քաղաքական գործիչների հետ. «Ժողովուրդ»

Թերթի տվյալներով` այս պահին ՀՀ 2–րդ նախագահի հանդիպումները «մարդ-կուսակցությունների» նախագահների հետ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո հայտարարեց ակտիվ քաղաքականություն մտնելու մասին, սկսել է հանդիպումներ ունենալ: Նպատակը խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ միավորում ձևավորելն է:

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

Միայն թե, Քոչարյանը հիմնականում հանդիպում է «մարդ-կուսակցությունների» նախագահների հետ: Նա այս ընթացքում ընդունել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ կուսակցությունների ղեկավարները չեն հերքել Քոչարյանի հետ հանդիպման փաստը: Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասել է, որ եթե Քոչարյանն ատիվ քաղաքականության մեջ մտնի և այնպիսի խնդիրներ առաջադրի, որը իրենց ծրագրին մոտ լինի, գուցե համագործակցություն սկսեն»: