Գոհար Ավետիսյանը վանաձորցի խարդախների է հայտնաբերել. տեսանյութ

Դիմահարդարման վարպետը կոչ է արել չհավատալ խարդախներին և Վանաձորում իբր անցկացվելիք վարպետության դասընթացի տոմսեր չգնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Տաղանդավոր ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram–ի իր էջում սթորիզ է հրապարակել, որում կոչ է արել չհավատալ խարդախ կնոջը, որը Վանաձորում իբր իր kwxmic անցկացվելիք վարպետության դասընթացի տոմսեր է վաճառում։

«Սիրելի բարեկամներ, սիրելի հայեր։ Սյուզի անունով ինչ–որ աղջիկ Կիրովականում իմ վարպետության դասի տոմսեր է վաճառում, թեև ես ոչ մի վարպետության դաս չեմ տալիս։ Խնդրում եմ, մի հավատացեք խարդախներին և տոմս մի գնեք», – զայրացել է ոճաբանը։

Ավետիսյանը հայտարարել է, որ աղջիկն այդ արդեն տոմսեր է տպել և վաճառում է դրանք։ Ավետիսյանը նաև ասել է, որ իրեն զայրացնում է նման պահվածքը, և նա նույնիսկ չգիտի, թե ինչ խոսքեր կարելի է ասել նման մարդկանց հասցեին։

 

Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 20-ին կայացավ Գոհար Ավետիսյանի վարպետության դասընթացը։ Տոմսերը շատ արագ վաճառվել էին։ Հայտնի վարպետը նշել էր, որ Հայաստանում միշտ իրեն զգում է ինչպես տանը։

Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի-բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

 

Արդեն առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի: