Չինացի կինը հարսանեկան զգեստ է կարել ցեմենտի տոպրակներից. տեսանյութ

Չինաստանի բնակիչներից մեկը պարապ է մնացել և որոշել է հարսանեկան զգեստ կարել տանը մնացած ցեմենտի պարկերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Չինացի կինը հարսանեկան զգեստ է կարել ցեմենտի 40 պարկից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

28 տարեկան Լիլի Թանը համացանցի օգտատերերին զարմացրել է իր տարօրինակ զգեստով, որը կարել է իրենց տան վերանորոգումից հետո մնացած ցեմենտի պարկերից։ Մինչ այդ նա արդեն փորձել է զգեստ կարել թերթերից, խոտից, ծաղիկներից և այլ արտասովոր նյութերից, այդ պատճառով նա իր հարսանեկան զգեստը կարել է երեք ժամվա ընթացքում։

Աղջիկը գյուղացու համեստ կյանքով է ապրում` չմտածելով դիզայներների համար նախատեսված դպրոցում սովորելու մասին։ Ամուսնու` Յանգ Մինգֆեի հետ ծանոթացել և ամուսնացել է 2012 թվականին։ Նրանք մեկ զավակ ունեն։ Զգեստը «ծնվել է» պարապության արդյունքում։

Տեսանյութը մեծ արագությամբ տարածվել է համացանցում և համաշխարհային ճանաչում բերել Լիլիին։