«Ես երբեք չեմ նվնվում». մերկապարուհի Վարդան անկեղծացել է Instagram–ում

Գեղեցկուհին սոցիալական ցանցում անկեղծորեն պատմել է իր ապրումների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի, դերասանուհի և pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) իր հոգեվիճակի մասին հուզիչ գրառում է արել Instagram սոցիալական ցանցում։

«Ոչ մի բան չեմ կարող անել կարգադրության, առանց ներշնչանքի ոչ մի տող չի ծնվում։ Ինձ դուր է գալիս խոսել միայն դրականի մասին, ես երբեք չեմ նվնվում, իմ արցունքները տեսել են միայն ինձ շատ հարազատ մարդիկ։ Ես մտածել եմ, որ եթե խոսեմ իմ ուրախության մասին, աշխարհը մի քիչ ավելի երջանիկ կդառնա։ Բայց մարդիկ սկսել են ինձ պատմել այն ամենը, ինչ մտահոգում է իրենց։ Չեմ թաքցնի, դա ինձ վշտացրել է։ Գիտեմ, որ լավ բաներին հավատացող մարդիկ ավելի շատ են, և ես նույնպես երբեք չեմ դադարի հավատալ», — գրել է աղջիկը։

Երկրպագուները գնահատել են Վարդայի անկեղծությունը և ավելի քան 10 հազար «լայք» դրել լուսանկարի տակ։

«Փառահեղ կերպար է, դուք շքեղ եք։ Ուշադրություն մի դարձրեք բացասական մարդկանց», — գրել է elena_pauchenko-ն։

Շատերը խորհուրդ են տվել ուշադրություն չդարձնել մյուս մարդկանց չարությանը, չէ որ երջանիկ մարդիկ փորձում են երջանկացնել, նեղացածները` նեղացնել։

Վարդան ծնվել է 1985թ.-ի մարտի 3-ին բազմանդամ ընտանիքում։ Նա 2 բարձրագույն կրթություն ունի` մասսայական միջոցառումների ռեժիսորի ու ֆիզկուլտուրայի ուսուցչի և մարզչի։ Կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է շատ տիտղոսներ և մրցանակներ շահել` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» բեմական անունով։