Սերգեյ Լավրովը Թերեզա Մեյի մեղադրանքները մեծամտություն է համարում

ՌԴ արտգործնախարարը Սկրիպալների գործի նկատմամբ Լոնդոնի մոտեցումը մանկապարտեզի է նմանեցնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբեր — Sputnik. Ռուսաստանը մեծամտություն է համարում ՄԱԿ ԱԽ-ում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հնչեցրած՝ Սոլսբերիում Մոսկվայի կողմից քիմիական զենք գործածելու մասին մեղադրանքները, բայց դրանցում ոչ մի նոր բան չկա։

Պետրովն ու Բոշիրովը կապ չունեն Պուտինի կամ Կրեմլի հետ. Պեսկով

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Թերեզա Մեյն առաջին անգամ չէ նման մեղադրանքներ ներկայացնում, եւ ամեն անգամ բավական մեծամտորեն հայտարարում է, թե իրենք հարյուրտոկոսանոց ապացույցներ ունեն։ Սակայն դրանք ոչ մեկին չեն ներկայացնում։ Խախտում են երեք, նույնիսկ՝ չորս բանաձեւերի դրույթներ»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։

Նա հավելել է, որ երբ իրենց ասում են, թե դուք լավ գիտեք ձեր արածը, խոստովանեք՝ ինչ եք արել և խոստացեք, որ էլ երբեք այդպես չեք անի, դա նմանվում է մանկապարտեզի:

Ստիպված է սպասել. Լոնդոնը չի կարող Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանել

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 4–ին Սոլսբերիում թունավորել էին Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։ Լոնդոնում պնդում են, որ Սրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործին մասնակցել է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը` հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում է գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քիմիական լաբորատորիան։